Ֆինանսական բազմաթիվ գործարքներ այսուհետ հնարավոր է իրագործել մեկ վայրում, շաբաթվա բոլոր օրերին, մինչև կեսգիշեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2013 21:45

Միջազգային դրամական փոխանցումների, կոմունալ վճարումների, վարկերի մարման, ֆինանսական բազմաթիվ այլ գործարքների իրականացում այսուհետ հնարավոր է իրագործել մեկ վայրում, շաբաթվա բոլոր օրերին, մինչև կեսգիշեր: «Երևան Սիթի» սուպերմարկետներում բացվել են ԻԴՐԱՄ դրամարկղեր, որոնք բոլորովին նոր որակի ծառայություններ են առաջարկում սպառողին:
ԻԴՐԱՄ ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ չնայած ընկերության նպատակն է զարգացնել առցանց միջավայրում ֆինանսական գործարքները, սակայն ինտերնետ հասանելիության ոչ բավարար մակարդակը, և սմարթֆոն ունեցողների դեռևս փոքր թիվն առաջ բերեց պահանջ հիմնելու ֆիզիկական դրամարկղեր: Նրա խոսքով՝ ԻԴՐԱՄ դրամարկղերի շնորհիվ լուծված է ևս մեկ շատ կարևոր՝ ժամային սահմանափակումների հարցը. դրանք գործում են մինչև կեսգիշեր, շաբաթվա բոլոր օրերին: Ինչպես տեղեկացրեց Ն. Վարդանյանը, ԻԴՐԱՄ դրամարկղերում հաճախորդները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, մարել բոլոր բանկերում ունեցած իրենց վարկերը, կատարել խաղադրույքներ և այլն:
«Երևան Սիթի» քարտապաններն ԻԴՐԱՄ դրամարկղում կատարած յուրաքանչյուր վճարումից կուտակում են բոնուսներ:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Մարկետինգի և քարտային բաժնի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ լայն հնարավորություններ են ընձեռվում սպառողներին, որոնք գնումներին զուգահեռ կարող են հենց սուպերմարկետում նաև վճարումներ կատարել՝ կուտակելով բոնուսներ: Նրա խոսքով՝ «Երևան Սիթի»-ն մշտապես խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են ավելի լավ որակի ծառայությունների մատուցմանը:
Խոսելով ԻԴՐԱՄ-ի դրամարկղերի մասին՝ Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ սա մատչելի և հարմարավետ ծառայություն է: Նա կարևորեց, որ բացի Երևանից, ֆինանսական գործարքներ կատարելու նման հարմարավետ մասնաճյուղեր գործեն նաև հանրապետության բոլոր մարզերում:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply