Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 20:47

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը: Հուշարձանը տեղադրվել է Հալաբյան փողոցի 24 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ԵԿՄ վարչության Աջափնյակի տարածքային բաժանմունքի անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ: Կատարվել է օրհնության կարգ: Հուշարձանի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply