Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Պետության տեղեկատվության նախարարի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 20:19

Մարտի 15-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Քուվեյթի Պետության տեղեկատվության նախարար, երիտասարդության հարցերի պետնախարար շեյխ Սալման Սաբահ Սալեմ Ալ-Համուդ Ալ-Սաբահի հետ, ով համատեղում է նաեւ մշակույթի նախարարի գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվության բնագավառում երկկողմ համագործակցության խորացման հեռանկարները: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց հայ-քուվեյթյան փոխգործակցության ներկա մակարդակի խորացմանն ու ընդլայնմանն ուղղված քայլերի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մշակույթի բնագավառում արձանագրված առաջընթացին, ինչի կապակցությամբ նախարարն իր աջակցությունը հայտնեց նախատեսվող ծրագրերի եւ միջոցառումների հետագա կյանքի կոչմանը:
Իր հերթին Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ վերջերս Քուվեյթի լրատվական ազգային գործակալության պատվիրակության՝ Երեւան կատարած այցելության արդյունքներին՝ կարեւորելով վերջինիս եւ «Արմենպրես»-ի միջեւ ստորագրված համագործակցության փաստաթուղթը որպես խոստումնալից սկիզբ տեղեկատվության ոլորտում կապերի հետագա ընդլայնման համար:
Հանդիպման ավարտին քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply