Սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 18:19

Ապրիլի 17-ի-20-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2°C:

ՀՀ տարածքում՝

Ապրիլի 16-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հովտային շրջաններում` տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 14-17 աստիճանով:

Երևանում`

Ապրիլի 16-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Երևանի ապրիլի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 28.80C (1901 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -2.80C (1926 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.60C

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply