Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադառնում են 11 մեդալներով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2013 15:56

Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունից հայ սամբիստները վերադառնում են 11 մեդալներով՝ 3 ոսկի, 3 արծաթ և 5 բրոնզ:

Երիտասարդների մրցապայքարում ոսկե մեդալների են արժանացել Ջիվան Ղազարյանը (48 կգ) և Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), արծաթե մեդալի՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), բրոնզե մեդալների՝ Արթուր Հակոբյանը (74 կգ) և Ռոզա Խաչատրյանը (52 կգ):

Պատանիներից չեմպիոն է դարձել Էդիկ Պետրոսյանը (87 կգ), արծաթե մեդալակիրներ՝ Ալբերտ Սարգսյանը (+87 կգ) և Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ),իսկ բրոնզե մեդալների են արժանացել՝ Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ) և Հարություն Առաքելյանը (65 կգ):

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply