Հայաստան-Ուկրաինա` նոր հեռանկարներ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 15, 2013 12:05

Ավարտվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի եռօրյա այցը Ուկրաինա, որի ընթացքում նախարարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Դմիտրի Տաբաչնիկի հետ:  Քննարկման օրակարգում են եղել կրթական համագործակցության ընդլայնման և երկկողմանի հարաբերությունների խորացման հարցերը` հատկապես միջբուհական համագործակցության ոլորտում: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում ընթացող կրթական բարեփոխումների ընթացքը և կուտակած փորձը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև կապերի ամրապնդման հարցերը միջազգային կրթական հարթակներում, մասնավորապես, ԱՊՀ և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է Արևելյան Գործընկերության շրջանակում առավել համաձայնեցված աշխատանքի անհրաժեշտությունը: Նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել` Ղրիմի մի շարք դպրոցներում հայերենի դասավանդումն ապահովելու և իրականացնելու համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու վերոնշյալ ծրագրի հետագա ընդլայնմանը: Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանն իր ուկրաինական գործընկերոջը հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպայի Խորհրդի շրջանականերում կազմակերպվելիք Արևելյան Գործընկերության երկրների նախարարական գագաթաժողովին:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply