Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 11:49

Ապրիլի 17-ին և 18-ին գիշերը Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում հնարավոր է ջերմաստիճանի անկում օդում մինչև 0…-2°C. այս մասին տեղեկացնում են ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից:

ՀՀ տարածքում ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում, 17-19-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ին գիշերը կբարձրանա 1-2, 16-17-ին ցերեկը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-17 աստիճանով:

Երևանում ապրիլի 15-ին օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 16-ի օրվա երկրորդ կեսին, 17-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Դիտվել է 597 անգամ:
Print Friendly

Leave a Reply