Հնդկաստանում ավտոբուսի վարորդը բռնաբարել է 10-ամյա աղջկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 15, 2013 11:23

Հնդկաստանի մայրաքաղաքում ավտոբուսում բռնաբարել են 10-ամյա աղջկա: Հանցագործության մեջ կասկածվում է ավտոբուսի վարորդը:

Դեպքը կատարվել է անցած շաբաթ օրը, Սուլթանպուրի քաղաքում: Ծնողների խոսքով, երեխան գնացել է խաղալու կայանած ավտոբուսում, որտեղ էլ նրան բռնաբարել է ավտոբուսի վարորդը:

Վերջին շրջանում  Հնդկաստանում կանանց վրա հարձակման թեման մեծ արձագանք է ստացել ԶԼՄ-ներում: Կատարված դեպքերը ցույցերի ու բողոքի ակցիաների պատճառ դարձան: Հնդկաստանի երկու պալատներն արդեն բռնաբարության համար դատավճռի խստացման վերաբերյալ  օրենք են ընդունել: Հիմա բռնարարներին մահապատիժ է սպառնում:

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply