Դադարեցվել է գազի արտահոսքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 15, 2013 8:51

Ապրիլի 14-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբայեդով փաղոցի թիվ 25 շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է,որ «Ռենո» մակնիշի 14 ՍՏ 894 պետհամարանիշով (վարորդ Վարդան Վահանյան, ծնվ. 1977թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել եզրաքարին:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով դադարեցվել է ավտոմեքենայի գազի արտահոսքը: Տուժածներ չկան:

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply