Կարեն Բաբակեխյանը` կրիմինալ մարզի մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 14, 2013 0:37

Ապրիլի 16-ին Հայաստանը նշում է ոստիկանության օրը, որից առաջ ոստիկանության Շիրակի մարզային բաժնի պետը մի քանի կնատառումներ է ներկայացնում` հանրապետության ամենակրիմինալ մարզում իրենց աշխատանքի մասին: “Շիրակի մարզում դժվար է աշխատել և’ տուժողի, և հանցագործի, և’ վկայի հետ, բոլորը փախենում են: Ու բնականաբար, մեր աշխատանքն արդեն բարդանում է: Դուք ինքներդ մեզ զանգահարում եք` ճիշտ է պարոն Բաբակեխյան, որ այսինչ բանը տեղի է ունեցել: Մենք չենք կարող ձեզ պատասխան տալ, որովհետև տուժող չունենք. մեզ չեն դիմել: Հետո մենք ժողովրդի միջոցով, մեր կապերն օգտագործելով ճշտել ենք, որ նման դեպք տեղի է ունեցել, բայց տուժողն ինքը փախուստի է դիմում: Այդ առումով բարդ է այստեղ աշխատել”, – ասում է մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը:
Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ աշխատանքում չի ընդունում ծանոթ-բարեկամ մեջ գցելու հայի բնավորությունը և ինքը պատրաստ է առավտից մինչև ուշ գիշեր ընդունել ու օգնել հասարակ ժողովրդին: Իսկ թաղային հեղինակությունների մասով նշում. “Թաղայինը երբեք ինքն իր ոտքով չի գա իմ մոտ”:
Արդյոք կհեռանա Կ.Բաբակեխյանն իր պաշտոնից` մոտ ընկերոջ` Աշոտ Գիզիրյանի հրաժարականին հետևելով հարցին, վերջինս նկատեց. “Ինչ կապ ունի մարզպետարանը ոստիկանության հետ: Պարոն Գիզիրյանն իմ ընկերն է, երկար տարիներ միասին աշխատել ենք, բայց դա չի նշանակում` եթե պարոն Գիզիրյանը հրաժարական է տվել, ոստիկանապետն էլ պետք է հրաժարական տա: Եվ հետո, իմ հրաժարականն այդքան հեշտ չէ. ես սպա եմ, միայն ոստիկանության պետը կարող է իմ ճակատագիրը որոշի. աշխատեմ-չաշխատեմ, մեկ այլ տեղ տեղափոխվեմ, մնամ: Մարզպետի հրաժարականն այստեղ կապ չունի և ես էլ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այստեղ դեռ շատ անելիքներ ունեմ: Ես ասել եմ` Շիրակի մարզում պետք է հասնեմ նրան, որ մեր ժողովուրդը հարգի, սիրի ոստիկաններին, և պիտի վստահի: Կամաց-կամաց, որնց որ, հաջողվում է, ես շատ հույսեր ունեմ”:
Մարզային ոստիկանության պետը մարզում ամենատարածված հանցատեսակը խուլիգանությունն է համարում. “Դա մեր մենթալիտետին մի քիչ բնորոշ է, տաքարյուն ենք: Բայց կարող եմ փաստել, որ հանցագործությունների զգալի մասը կատարվում է այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են թմրամոլությամբ: Այսինքն, թմրանյութի համար փող է պետք, իսկ շատ արագ փող գտնելու ձևը` գողությունն է: Այստեղ թմրամոլներն հիմնականում բենզին են օգտագործում, դա էլ է սոցիալական պայմաններից գալիս, գումար չկա: Եթե գումար լիներ, միգուցե այստեղ էլ զարգացած լինեին թմրամիջոցների այն տեսակները, որոնք այսօր կան ամբողջ հանրապետության տարբեր շրջաններում”:

Դիտվել է 2583 անգամ:
Print Friendly

Leave a Reply