Սոցիալիստները Օջալանին հրավիրել են Մայիսի 1-ի տոնակատարությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 21:28

Շվեդական 60 տարբեր սոցիալիստական կուսակցությունից, արհմիությունից, ինչպես նաև տարբեր խմբերից կազմված Մայիսի 1-ի կոմիտեն Աբդուլլահ Օջալանի հետ կապվելու համար քրդերեն, անգլերեն և թուրքերեն հրավերներ են ուղարկել Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցությանը՝ հրավիրելով Օջալանին մասնակցելու մայիսմեկյան տոնակատարություններին և լինելու «գլխավոր խոսնակ»։
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ եկող շաբաթվա սկզբին Իմրալը կղզի այց պլանավորող ԽԺԿ-ի պատվիրակությունը, Օջալանի հրավերն իր հետ է տանելու։ Նշյալ հրավերում մասնավորապես ասվում է. «Եթե այս պատերազմի կողմնակիցները կարող են սառնասրտություն դրսևորել և հնարավոր պրովոկացիաների դեպքում չեն հրաժարվի խաղաղությունից, ապա մենք լիակատար վստահություն ունենք, որ տասնյակ տարիներ տևող այս արյունալի պատերազմը առաջիկա գործընթացում կարող է լուծում գտնել։ Խաղաղության համար ձեր ներդրած ջանքներն ու հեռանկարը ցույց տվեցին, որ հնարավոր է, որ այս գործընթացը կյաքի կոչվի և արյունահեղությունը դադարի։ Ձեր քաղաքական երկարատև պայքարն ու անգին փորձը Մայիսի 1-ի հրապարակում առաջադեմ զանգվածների համար մեծ հետաքրքրություն կներկայացնի։ Այդ պատճառով էլ մեզ համար պատիվ է ձեզ տեսնել մեր շարքերում»։

Դիտվել է 1206 անգամ:
Print Friendly

Leave a Reply