Իսրայելը կարող է արտաքսել 8 ամիս հացադուլի մեջ գտնվող պաղեստինցի բանտարկյալին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 18:02

Իսրայելը ԵՄ-ին և ՄԱԿ-ին հայտնել է, որ կյանքին սպառնացող երկարաժամկետ հացադուլի մեջ գնտվող պաղեստինցի բանտարկյալ Սամեր Իսսավիին հնարավոր է արտաքսել կազմակերպությունների անդամ պետություններից որևէ մեկը: Այս մասին AFP լրատվական գործակալությանը հայտնել է Իսրայելի պաշտոնյաներից մեկը:

Իսսավիի փաստաբանը տեղեկացնում է, որ ութ ամիս սննդից հրաժարված տղամարդը կտրականապես դեմ է Իսրայելի նախաձեռնությանը, իսկ ԵՄ խոսնակի խոսքով՝ պաշտոնական առաջարկներ դեռևս չեն եղել:
33-ամյա Իսսավին 2002 թ ազատազրկման է դատապարտվել  26 տարի ժամկետով:
2011թ հոկտեմբերին հատուկ պայմաններով նա ազատ է արձակվել, սակայն կրկին ձերբակալվել է պայմանները խախտելու և արևելյան Երուսաղեմից Արևմտյան Ափ տեղափոխվելու համար:
Երկար ժամանակ սնունդ չընդունելու հետևանքով Իսսավիի առողջական վիճակը վատացել է: Այժմ նա գտնվում է Իսրայելի հիվանդանոցներից մեկում:
Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply