Պակիստանում ավտոբուսի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է 8 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 17:56

Ոստիկանության տեղեկություններով՝ հյուսիս-արևմտյան Պակիստանում ուղևորատար ավտոբուսի մեջ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է ութ մարդ:

Ոստիկանության սպան հայտնում է նաև, որ շաբաթ օրը Պեշավար քաղաքում տեղի ունեցած պայթյունի ընթացքում վիրավորվել է յոթ մարդ:

Սպայի տեղեկություններով՝ ավտոբուսը Պեշավարից ուղևորվելիս է եղել հարևան քաղաքներից մեկը:

Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթունի պատասխանատվությունը:

Պեշավարը Աֆխանսատանի հետ սահմանակից Խայբեր Պախտունխվա նահանգի կենտրոնն  է համարվում: Երկրի անվտանգության ուժերը այստեղ մի քանի գործողություններ են իրականացրել Պակիստանի Թալիբան և այլ ռազմական խմբավորումների դեմ:

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply