Մեկնարկել է ՀԱԿ-ի հիմնադիր համագումարը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 13, 2013 14:22

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 13-ին, մեկնարկել է Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը:

Ինչպես նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, համագումարին հրավիրված է 1100 պատվիրակ: Նրա խոսքով՝ հրավիրված են բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ են համագործակցել իրենց հետ: Համագումարի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր, այդ թվում՝  ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատումը, ծրագրի ընդունումը, կուսակցության նախագահի, վարչության, վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունը:

Դահլիճում են ՀԺԿ-ն՝ Ստեփան Դեմիրճյանի, ՍԴՀԿ-ն՝ Լյուդմիլա Սարգսյանի, ՀՅԴ-ն՝ Արմեն Ռուստամյանի, ԲՀԿ-ն՝ Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ, հասարակական-մշակութային գործիչներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից։ «Ժառանգություն» կուսակցությունից ներկայացուցիչ չկա: Ներկա չեն նաև Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը:

Դիտվել է 859 անգամ:
Print Friendly

Leave a Reply