Անգլիայում հավը տնից փախուստ է կատարել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 13:50

Անգլիայում Ագաթա անունով  հավը փախուստ է կատարել: Հիմա նրան որոնում է տերը` Մելանի Բրուքսը:

Նա պատմել է, որ Ագաթան տարբերվում է  իր մյուս թռչուններից հնարամտությամբ ու “արկածախնդրությամբ”: Մելանին ասում է, որ մյուս թռչունները դժվար թե նման բանի ընդունակ լինեն: Երբ նա հաշվել է թռչուններին ու տեսել, որ նրանցից մեկը չկա, իսկույն հասկացել է` դա  Ագաթան է:

Հետո պարզվեց, որ հավը թռել է Բրուքս ընտանիքին պատվիրված մթերքները բերած ֆուրգոնը: Վարորդը զանգահարել ու պատմել է կատարվածը և խոստովանել, որ թռչունի հայտնվելն իր մեքենայում այնպես է իրեն վախեցրել, որ այդ պահին չի կողմնորոշվել ու բաց է թողել նրան:

Հավի տիրուհին ասում է, որ Ագաթան շատ շփվող է ու եթե նա  սուլոց լսի, ապա անպայման, հետաքրքրասիրությունից կմոտենա:

Դիտվել է 1725 անգամ:
Print Friendly

Leave a Reply