Վենեսուելայում լռության օր է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 13, 2013 13:22

Այսօր Վենեսուելայում նախագահական ընտրություններից առաջ լռության օր է հայտարարվել: Հանրապետության օրենքն արգելում է նախընտրական քարոզն ու հասարակական կարծիքի հարցման արդյունքների հրապարակումը:

Կառավարող Վենեսուելասյի  սոցիալիստական կուսակցությունից նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն  համոզմունք է հայտնել իր հաղթանակի վերաբերյալ, հավելելով, որ իր համար քվեարկողները կկատարեն Չավեսի հրաժեշտի պատգամը.”Ես խոստանում եմ  կերպարանափոխել այս երկիրը` իրականացնելով վենեսուելացիների` հայրենիքի մասին երազանքը, որտեղ իշխում է անվտանգությունը, առանց խաթարման աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները, որտեղ ապաշնորհ պաշտոնյաների պատճառով չի անջատվում էլեկտրաէներգիայի մատակարարումը”:

Իսկ նրա հակառակորդ, նախագահի թեկնածու Կապրիլեսն էլ  հայտարարել է.”Վենեսուելային փառահեղ ժամանակներ են սպասվում: Վենեսուելան կդառնա ժողովրդավարական երկիր, որտեղ մարդիկ կարող են չթաքցնել իրենց համոզմունքները, որտեղ չեն լինի քաղաքական հետապնդումներ ու քաղբանտարկյալներ, չի լինի այլ երկրների համար անվճար նավթ, քանի որ ես ուզում եմ ոչ թե այլ երկրների նախագահների  բարեկամը լինել, այլ ցանկանում եմ իմ ժողովրդի եղբայրը դառնալ”:

Դիտվել է 1612 անգամ:
Print Friendly

Leave a Reply