Դանակի սպառնալիքով մեքենան առևանգել է, հետո վթարի ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2013 13:01

Ապրիլի 12-ին՝ ժամը 13.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը Արմավիրի հիվանդանոցի տարածքից դանակի սպառնալիքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է առևանգել:

Պարզվել է, որ 1989 թ. ծնված Հայկ Մ.-ն նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնի տարածքում, դանակի սպառնալիքով, նշված բուժհիմնարկության հոգեբույժ Ռոբերտ  Ա.-ին,  իջեցնելով նրան «ԲՄՎ»   մակնիշի ավտոմեքենայից և նստելով ղեկին, դիմել է փախուստի:

Ավտոմեքենան Արմավիր-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին, դուրս գալով ճանապարհի բանուկ մասից, շրջվել է, Հայկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply