Հրդեհներ հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 13, 2013 12:38

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 12-ին՝ ժամը 13.30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.45-ին, մարվել` 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ` 12 քմ:

Նույն օրը՝ ժամը 13.38-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Միքայելյան 1 հասցեում գտնվող նախկին «Փարոս» ռեստորանի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.12-ին, մարվել` 14.26-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ռեստորանի պահակակետում, որն ամբողջությամբ այրվել է (30 քմ):

Նույն օրը՝ ժամը 17.56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Մամիկոնյան 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել` 18.16-ին: Ամբողջությամբ այրվել է Ա. Բարոյանին պատ­կա­նող «Մերսեդես» մակնիշի 33 LP 178 պ/հ ավտոմեքենան:

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply