Իրաքում աղոթքից հետո մզկիթի մոտակայքում ռումբի պայթյունից զոհվել է 8 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 17:42

Բաղդադից դեպի հյուսիս գտնվող սունիների մզկիթի մոտակայքում երկու ռումբերի պայթյունից մահացել է ութ և վիրավորվել 30 մարդ:

Մայրաքաղաքից 75 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կանան քաղաքում բռնությունների թվի աճը մտահոգության առիթ է դարձել  հաջորդ շաբաթ տեղի  ունենալիք նահանգային ընտրությունների պատճառով:

Ըստ ոստիկանության սպայի՝ ուրբաթ օրը մզկիթի մոտակայքում ռումբը պայթել է այն պահին, երբ հավատացայալները կեսօրյան աղոթքից հետո մզկիթը լքելիս են եղել: Հիվանդանոցի աշխատակիցը հաստատել է զոհերի թիվը:

Ըստ ոստիկանության և հիվանդանոցի աշխատակիցների՝ Կանանի պայթյունից րոպեներ անց մեկ այլ պայթյուն է տեղի ունեցել արևմտյան Բաղդադի շիաների մզկիթի մոտակայքում, որի արդյունքում վիրավորվել է ութ մարդ:

Ոչ ոք պայթյունների պատասխանատվությունը իր վրա չի վերցրել:

Այս շրջաններում հաճախակի պայթյուններ է կազմակերպում ալ-Քաիդայի իրաքյան ճյուղը, որը հայտնի է նաև Իրաքի իսլամական պետություն անվամբ՝ որպես թիրախ օգտագործելով քաղաքացիական հաստատություններ՝ մզկիթներ, շուկաներ և ռեստորաններ:

Հիմնականում որպես թիրախ ծառայում են շիաներին պատկանող հաստատությունները, սակայն երբեմն սունիները ևս թիրախ են դառնում:

 

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply