Թխվածքաբլիթ «Տրյուֆել»

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 12, 2013 10:00

Սա շոկոլադապատ, վաֆլու մեջ թաթախված ու ընկուզապատ թխվածքաբլիթ է, որի մեջ գետնանուշ կա  կամ ընկույզ: Կարելի է միջուկին ավելացնել մուրաբա կամ ծիրանաչիր: Մուրաբան պետք է լինի ծիրանի, բալի  կամ կոկռոշի: Հեշտ է պատրաստվում ու շատ համեղ է:

Բաղադրությունը խմորի համար

ձվի պինդ խաշած 3 դեղնուց

200 գ կարագ կամ մարգարին

0,5 թ/գդալ սոդա` քացախով

5 ճ/գդալ թթվասեր

3 ճ/գդալ ալյուր

վանիլին:

Շոկոլադե ջնարակի համար

1 ճ/գդալ շաքար

3 ճ/գդալ կակաո

3 ճ/գդալ կաթ կամ ջուր

30-50 գ կարագ:

Ձևավորման ու միջուկի համար

1.600 գ վաֆլի

2 ընկույզ, մուրաբա:

Պատրաստման եղանակը

Ձուն պինդ խաշել, դեղնուցը հանել ու պատառաքաղով տրորել կամ քերել քերիչով: Ավելացնել հալած կարագը կամ մարգարինը, թթվասերը, սոդան` քացախով:

Միջուկը

Մուրաբայի հատիկներից հեռացնել կորիզներն ու հունական ընկույզը մանրացնել: Իսկ եթե գետնանուշ եք օգտագործելու, ապա նախապես հարկավոր է բովել այն:

Խմորից ոչ մեծ գնդեր պատրաստել ու մեջտեղում տեղադրել միջուկը:

Ստացվում է մոտ 35-38 գունդ:

Գնդերը շարել տապակի վրա և թխել: Մինչ  տրյուֆելները պատրաստ կլինեն, անցնում ենք հաջորդ քայլին:

Վաֆլին  քերել է հարկավոր ու պատրաստել գլազուրը (ջնարակ): Դրա համար 1 ճ/գդալ շաքարը խառնել 3 ճ/գդալ կակոյի հետ, ավելացնել կաթն ու դնել մարմանդ կրակին: Եփել այնքան, որ շաքարավազը հալչի: Ապա ավելացնել կարագը:

Պատրաստի գնդերը պետք է   թողնել, որ հովանան, ապա թաթախել գլազուրի մեջ, իսկ հետո վաֆլու քերուկի մեջ գլորել:

Բարի ախորժակ:

Դիտվել է 6583 անգամ:
Print Friendly

Leave a Reply