Արթուր Աբրահամը Երևանում կհարգի Եղեռնի զոհերի հիշատակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 15, 2010 13:44

Վերջին` ամերիկյան ռինգում կրած անհաջողությունից հետո, Գերմանիայաում բնակվող և մարզվող միջին քաշային պրոֆեսիոնալ հանրծանոթ բռնցքամարտիկ  Արթուր Աբրահամը վերանայել է իր մի շարք ծրագրերը:

Նա հայտնել է, որ միջին քաշային 6 ուժեղագույն բռնցքամարտիկների մրցաշարի շրջանակում, որին մասնակցում է նաև ինքը, ապրիլի 24-ին  Դանիայում կայանալիք Կառլ Ֆորչ-Միխայիլ Կեսլեր հանդիպմանը ներկա չի գտնվելու, քանի որ այդ օրը լինելու է Հայստանում.«Ապրիլի 24-ին կլինեմ Երևանում, և կհարգեմ իմ այն հայրենակիցների հիշատակը, որոնց 1915-ին սպանել են թուրքերը»,-ասել է Արթուրը։  Ի դեպ, հայ բռնցքամարտիկը  հրաժարվել է շարունակել մասնակցել «Let’s Dance» շոուին, որը եթեր է հեռարձակում RTL հեռուստաընկերությունը: Նա գտնում է, որ շոուի մասնակցությունն իրենից զգալի ժամանակ է խլում և  հոգեբանորեն  խանգարում է մրցամարտերին լավ նախապատրաստվելու:

Դիտվել է 1920 անգամ:
Print Friendly

Leave a Reply