Գաբրիել Սարգսյանը Դուբայի շախմատի մրցաշարում 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

Օրվա լուր | | April 12, 2013 13:44

Դուբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը,  հաղթելով Ռինատ Յումաբաևին, միավորների իր պաշարը հասցրեց 4-ի և  Սերգեյ Վոլկովի, Ալեքսանդր Ռահմանովի, Յան Էլվեստի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վլադիմիր Բուրմակինի հետ: Հակոբյանն ունի 3,5 միավոր: Նույնպիսի ցուցանիշով առաջատարներին հետապնդողների թվում է  Տիգրան Պետրոսյանը: Վերջինս առավելության հասավ  Զաուր Ռահմանի նկատմամբ:

Հովիկ Հայրապետյանը 3 միավորով 31-րդ տեղում է: Նա հաղթեց Կումար Պրավենին: 2-ական միավոր ունեն Լիլիթ Գալոյանն ու Մարկ Բասենջյանը, որոնք պարտվեցին համապատասխանաբար Պետեր Միչալիկին և Հարիկա Դրոնավալիին:

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply