Եգիպտոսում հայտնաբերվել է հնագույն նավահանգիստ և գրություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 11:26

Եգիպտոսի հնագիտության նախարարը հայտնել է, որ ֆրանկոեգիպտական հետազոտություններ իրականացնող խումբը հայտնաբերել է 4,500 տարվա վաղեմություն ունեցող Մեծ բուրգի կառուցող փարավոն Քեոփսի ժամանակաշրջանի Կարմիր ծովյան նավահանգիստ:

Ըստ Մուհամեդ Իբրահիմի՝ նավահանգիստը գտնվում է Սուեզ ծովափնյա քաղաքից 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ուադի էլ-Ջարֆում:

Հայտարարության մեջ նախարարը նշում է, որ նավահանգիստը օգտագործվել է Սինայից դեպի նեղոսի հովիտ պղինձ տեղափոխելու համար:

Սուեզի հնագիտական տարածքում աշխատող թիմը հայտնաբերել է նաև Եգիպտոսում երբևէ հայտնաբերված ամենահին պապիրուսները:

Իբրահիմը նշում է, որ պապիրուսները տեղեկություն են հաղորդում նավահանգստի աշխատողների և նրանց առօրյա կյանքի վերաբերյալ: Դրանցից շատերը Քեոփսի ղեկավարման 27-րդ տարվա պապիրուսներ են:

Փաստաթղթերը տեղափոխվել են Սուեզի թանգարան:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply