Լիբանանում քաղաքապետը հսկայական գազար է աճեցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 10:37

Լիբանանյան Քլեյաթի քաղաքապետը Գինեսի գրքում է գրանցվել իր  աճեցրած հսկայական` 130 սմ գազարով:

Այդ գազարը քաղաքապետ Ահմեդ Իբրահիմի  պլանտացիայում միակը չէ նման չափսերով: Նա պատմել է, որ իր աճեցրած գազարների մեծ մասը գերազանցում է 60 սմ-ն: Նա հավատացնում է, որ ոչ մի քիմիական պարարտանյութ չի օգտագործում , իսկ դրանց անսովոր չափսերի պատճառն ինքը ևս չգիտի:

Ինչպես հայտնում է “Ալ-Վաթանիա” լրատվական գործակալությունը, քաղաքապետն իր բերքով ուրախ չէ, քանի որ կարծում է, որ այն շուկայում չի հաջողվի վաճառել:

Հետաքրքրական է, որ աշխարհում ամենամեծ կարտոֆիլն ու բազուկը ևս աճեցվել են Լիբանանում:

Դիտվել է 1917 անգամ:
Print Friendly

Leave a Reply