Գյուլը Եվրոպային ժողովրդավարություն է սովորեցնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 12, 2013 9:24

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ ունենալով «Գաղթ դեպի Եվրոպա, իսլամ և բազբամշակույթայնություն» թեմայով համաժողովի ժամանակ նշել է, որ միգրացիոն խնդիրները պետք է լուծվեն մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների պահպանման սկզբունքով: Գյուլը անհանգստություն է հայտնել, որ Եվրոպայում տնտեսական ճգնաժամը նպաստել է ռասիզմի, քսենոֆոբիայի և իսլամաֆոբիայի աճին: Նրա կարծիքով՝ այդ երևույթները արևմտյան երկրներում հանդիսանում են քրիստոնեական հիվանդություններ են, որոնք սրվում են տնտեսական ճգնաժամի պայմաններում:
«Anadolu» գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Գյուլը նշել է, որ ռասիզմն ու խտրականությունը հակասում են իսլամի և ժողովրդավարության սկզբունքներին: Նրա խոսքերով՝ քանի դեռ Եվրոպան հանդուրժողական չէ բոլոր կրոնների համայնքների նկատմամաբ, միջնադարյան ինկվիզիցիայի, հոլոքոստի և ցեղասպանության նման իրադարձությունները շարունակվելու են: Այդ պատճառով էլ Գյուլը ընդծել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է հարգանքով վերաբերվի բազմամշակույթայնության սկզբունքին:
Փաստորեն ցեղասպան անցյալ ունեցող պետության նախագահը, ում երկրում մարդկանց բանտարկում են սեփական մտքերի բարձրաձայն արտահայտման համար, որտեղ խոսքի ազատությունը, փոքրամասնությունների իրավունքներն ու ժողովրդավարական այլ արժեքները ակնհայտորեն ոտնահարվում են, Եվրոպային կոչ է անում լինել հանդուրժող և հարգել մարդու իրավունքները:

Դիտվել է 851 անգամ:
Print Friendly

Leave a Reply