Պատանի հայ սուսերամարտիկները վերադարձել են Խորվաթիայի Պորեջ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2013 23:00

Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը վերադարձել է Խորվաթիայի Պորեջ քաղաքում կայացած աշխարհի առաջնությունից: Խորվաթիա էին մեկնել ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:

Մեր մարզիկներից համեմատաբար հաջող է հանդես եկել Էմիլ Դանիելյանը: Նա նախնական փուլում տարել է 3 հաղթանակ, անցել է հաջորդ՝ օլիմպիական մրցակարգի փուլ, որտեղ հաղթելով բրազիլացի մասնակցին դուրս է եկել 1/64 եզրափակիչ: Սակայն, ցավոք այդ փուլում Է. Դանիելյանը պարտվել է Ճապոնիայի ներկայացուցչին և դուրս է մնացել պայքարից, արդյունքում 128 մասնակիցների մեջ գրավելով 55-րդ տեղը: Նշենք , որ Է. Դանիելյանը անցած տարի Հայաստանում տեղի ունեցած միջազգային մրցաշարի հաղթողն է:

Մյուս մասնակիցներից Մայքլ Հովհաննիսյանը, ով Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնությունում 22-րդն էր, այս անգամ բավարարվել է 65-րդ տեղով:

Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply