Առաջատարը` գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 11, 2013 15:38

Ռուսաստանի շախմատի թիմային առաջնությունն ընթանում է Լոո քաղաքում:  3-րդ տուրից հետո Սանկտ Պետերբուրգի շախմատի ֆեդերացիայի թիմը, որի կազմում հանդես է գալիս Սերգեյ Մովսիսյանը, հավաքելով 13 միավոր, ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Մովսիսյանի թիմը 4,5:1,5 հաշվով պարտության մատնեց «Կազանին»: Մովսիսյանը ոչ-ոքի խաղաց  Իլդար Իբրահիմովի հետ:

11,5 միավորով 2-րդ տեղում «Մալախիտն» է, որը 4:2 հաշվով հաղթեց «Էկոնոմիստին»: «Պերսպեկտիվայի» կազմում հանդես եկող Արթուր Գաբրիելյանը հաղթեց Սերգեյ Գրիշչենկոյին, իսկ Գոռ Հայրապետյանը պարտվեց Գևորգ Հարությունյանին: «Պերսպեկտիվան» ոչ-ոքի խաղաց Դեսնոգորսկի «Ատոմի» հետ, որի կազմում հիմնականում հայ շախմատիստներ են: Բացի Գևորգ Հարությունյանից, հաղթանակ տոնեց նաև Վահե Բաղդասարյան`ՙ պարտության մատնելով Վասիլի Պապինին: Տիգրան Սիմոնյանը ոչ-ոքի խաղաց Օլեգ Գլադուչեւի հետ, իսկ Գեորգի Պողոսյանը զիջեց Անդրեյ Զոնթախին:

«Պերսպեկտիվան» 8,5 միավորով 18 մասնակիցների մեջ ընթանում է 11-րդ տեղում, իսկ «Ատոմը» 3,5 միավորով 16-րդն է:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply