Տավուշի մարզում հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 10, 2013 21:00

Այսօր կեսօրին սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության: Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply