Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղարին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 20:13

Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դիպակ Օբրայը նշեց, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը և խնդրեց ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։
Էդվարդ Նալբանդյանն, ընդգծեց, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:
Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկեցին հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply