ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 15:20

Ապրիլի 10-ին  ՀՀ ԱԺ  նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության  ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց  համագործակցության   հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչին նպաստում են  եւ միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը եւ փոխադարձ այցերն ու շփումները: Պարոն Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես  միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը խոսեց տնտեսական համագործակցության կարեւորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին :

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բելառուսի Հանրապետության  ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շնորհավորեց նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի եւ վերընտրվելու  կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդի բարձր վստահության մասին:  Նա կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը եւ օրենսդրական փորձի փոխանակումը: Բարձր գնահատվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել խորհրդարանական կապերի խորացմանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը: Պարոն Անդրեյչենկոն  կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում` նշելով, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար եւ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply