Հանդիպել են Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները

Պաշտոնական, Օրվա լուր | | April 10, 2013 14:34

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանիև պաշտոնական այցելությամբ Հայաստան ժամանած Սլովակիայի փոխվարչապետ,արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Միրոսլավ Լայչակիհանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը հույս հայտնեց, որ սլովակգործընկերոջ այցը նոր լիցք կհաղորդի տարբեր բնագավառներում երկկողմհամագործակցության զարգացմանը։ Նա կարևորեց, որ նախարար Լայչակինուղեկցում է սլովակ գործարարների պատվիրակությունը և արդեն կայացել էգործարար համաժողով, ինչը կարևոր խթան կհանդիսանա առևտրատնտեսականփոխգործակցության ընդլայնման համար։

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ընդունելությանհամար՝ նախարար Լայչակն ընդգծեց, որ Սլովակիան ցանկանում է խորացնելհամագործակցությունը Հայաստանի հետ և իր այցելության հիմնական նպատակըհենց այդ ուղղությամբ պայմանավորվածությունների ձեռքբերումն է։

Հանդիպմանը հանգամանալից զրույց ծավալվեց երկկողմ հարաբերություններիընդլայնման ուղիների շուրջ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցինիրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, հումանիտար, ևայլ ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակն անդրադարձան տարբեր միջազգային ևտարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը,արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերականխորհրդակցությունների անցկացմանը՝ որպես քաղաքական երկխոսությանըշարունակական բնույթ հաղորդելու  կարևոր միջոցի:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության,այդ ուղղությամբ Հայաստանի արձանագրած առաջընթացի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սլովակիայիիշխանություններին՝ երկրի հայ համայնքի նկատմամբ հոգատար վերաբերմունքիհամար և կարևորեց այն փաստը, որ Սլովակիան այն երկրների շարքում է, որոնք ճանաչելեն Հայոց Ցեղասպանությունը:

Էդվարդ Նալբանդյանը Սլովակիայի ԱԳ նախարարին ներկայացրեց ղարաբաղյանհիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակը և հակամարտությանլուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի կողմից ձեռնարկվողջանքերը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միրոսլավ Լայչակը ստորագրեցին առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալհամաձայնագիր, որին հետևեց համատեղ մամուլի ասուլիս։

Դիտվել է 527 անգամ:
Print Friendly

Leave a Reply