Իրանում 6,1մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 9, 2013 22:03

«Anadolu» գործակալությունը, վկայակոչելով «IRNA» պաշտոնական լրատվական գործակալությունը, հաղորդում է, որ մի քանի ժամ առաջ Իրանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի կենտրոնը Բուշեհր նահանգի Դեշթի, Կակի և Հուրմուջ քաղաքների մերձակայքն է եղել: Տեղեկություն է ստացվել, որ երկրաշարժի հետևանքով 20 մարդ է զոհվել, 650 հոգի վնասվածքներ են ստացել: Վախ կա, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:
Բուշեհրի հարևան նահանգներից առաջին օգնությունն է ստացվել, երբ որոնման և փրկարարական ջոկատները աղետի շրջան են եկել, մարդիկ բաց տարածություններում սպասողական վիճակում են եղել: Երկրաշարժի էպիկոնտրոնը մոտ 150 կմ խորություն է ունեցել, սակայն այն չի վնասել Բուշեհրի ատոմակայանը:

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply