Թուրքիայում հազարավոր կանայք փողի դիմաց մերկանում են վեբ-տեսախցիկի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 22:59

Այսօր թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակվել է «Հեշտ փո՞ղ, թե՞ անճարություն» վերնագրով մի հոդված, որում վեր է հանված Թուրքիայում գոյություն ունեցող գործազրկության, աշխատանքի ծանր և վստահություն չներշնչող պայմանները կամ էլ հեշտ գումար վաստակելու ցանկության հետևանքով առաջացած նոր և հետաքրքիր միջոցի առանձնահատկությունները:

Համացանցում հայտնվել են «Հատուկ կանանց համար, տանը աշխատելու հնարավորություն, ամսական ամենաքիչը 1500 լիրա աշխատավարձ» վերնագրով հայտարարություններ, որով կանանց առաջարկվում է «օպերատրություն վեբ-տեսախցիկով» կոչվող աշխատանքը: Սակայն ավելի մանրամասն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ առաջարկվող աշխատանքը իրականում փողի դիմաց համացանցում տեսախցիկի առաջ մերկանալ է ենթադրում: Ահա «Cumhuriyet» թերթից Մելթեմ Յըլմազը գրում է, որ գումար աշխատելու այս միջոցը մեծ տարածում է գտել Թուրքիայում և հետզհետե դառնում է բիզնեսի առանձին տեսակ:
Չորս տարի առաջ նման մի կայք բացած Ե. Յ. անունով քաղաքացին պատմել է, որ այս աշխատանքին հիմնականում գնում են ուսանողներն ու տնային տնտեսուհիները: Սկզբնական շրջանում նա 15 աշխատող է ունեցել, իսկ հիմա նրանց թիվը հազարի է հասել: Նա նշել է նաև, որ հազարի չափ էլ ցանկացողներ սպասում են իրենց հերթին: Իրավաբան Քեմալ Շեները, խոսելով վիրտուալ հանցագործությունների մասին նշել է. «Նման կայքերը օրինական չեն, սակայն դա վիրտուալ հանցագործություն էլ չէ: Որպեսզի այն ճանանչվի որպես հանցանք, պետք է հստակ տեղեկություն ստանալ և արձանագրել, որ այդ կայքերը անբարոյականություն են տարածում»:
Այնուհանդերձ մեծ ծավալների հասած այս շահավետ բիզնեսի զարգացման կանխարգելումը իրավական հստակ միջոցների ձեռնարկում է պահանջում: Թուրքական իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն իսլամի սկզբունքները խարխլող վիրտուալ ամենաթողությանը:

Դիտվել է 1146 անգամ:
Print Friendly

Leave a Reply