Նախիջևանում առևանգվել և ծեծի է ենթարկվել ընդդիմադիր գործիչ

Օրվա լուր | | April 8, 2013 22:09

Ադրբեջանում անհայտ անձինք առևանգել և Նախիջևանում դաժան ծեծի են ենթարկել հայտնի հասարակական-քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլիին, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:00-ի սահմաններում: Ընդդիմադիր գործիչ Իբրահիմլին Նախիջևանի Ուզունոբա գյուղ էր այցելել՝ իր  ազգականներից մեկի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար: Քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել է Իբրահիմլին, նրան բռնի ուժով նստեցրել են այլ ավտոմեքենա, գլխին պարկ են հագցրել ու տարել են անհայտ ուղությամբ: Մեքենայում գտնվելու ժամանակ առևանգիչները զանգահարել են ինչ-որ մեկին և զեկուցել են նրա մասին: Հետո նրան իջեցրել են ամայի մի վայրում, ծեծել են, հայհոյել, սպառնացել, թե սպանելու են, եթե շարունակի քննադատել Նախիջևանի իշխանություններին:

Ծեծելուց և սպառնալուց հետո նրանք ընդդիմադիր գործչին թողել են Նախիջևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող անմարդաբնակ այդ վայրում:

Ընդդիմադիրների նկատմամբ նման ճնշումները հաճախակի երևույթ են Ադրբեջանի այս շրջանի համար:

Դիտվել է 1274 անգամ:
Print Friendly

Leave a Reply