Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 21:31

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 9 մանկական համաբուժարանի վերականգնողական ծառայության բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում:
Քաղաքապետը շրջել է ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարևորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում:
<>,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը նաև նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով և խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները:
Ստեղծված ծառայության գործունեությունը և երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում:
<>,-շնորհակալություն հայտնելով քաղաքապետին աջակցության համար՝ նշել է Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը:
Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Արմենիկում» կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կետրոնի պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: Անդրադառնալով կենտրոնի հարակից տարածքի բարեկարգմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա համար կտրամադրվի համապատասխան որոշում. <>,- ընդգծել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply