Կանզասի սենատի բանաձև N 1751 նվիրված Հայաստան-Կանզաս համագործակցության10-ամյակին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 8, 2013 17:50

Նկատի ունենալով, որ Ազգային գվարդիայի Նահանգային գործընկերության ծրագիրը հասել է ակնառու հաջողությունների ԱՄՆ և գործընկեր երկրների միջև անվտանգության համագործակցության վրա կենտրոնացած ռազմական հարաբերությունների հաստատման գործում, և
Հաշվի առնելով, որ Կանզասը հպարտ է ոգեկոչելու Կանզասի և Հայաստանի Հանրապետության միջև Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում վերջին տասը տարիների ընթացքում արձանագրված հաջողությունները, և
Նկատի ունենալով, որ Կանզասը շարունակում է իր խորին հանձնառությունը` աջակցել անվտանգության համագործակցության
միջոցառումներին և դեպի ավելի անվտանգ ու բարգավաճ ապագային ուղղված պաշտպանական բարեփոխումներին, և
Հաշվի առնելով, որ Կանզասի ազգային գվարդիան ճանաչում է համագործակցության փոխշահավետությունը` 2003թ.-ից սկսած ավելի քան 300 զինվորական անձնակազմի եւ 70 քաղաքացիական անձանց փոխադարձ այցերը Կանզաս և Հայաստան, որոնք երկուստեք բարելավել են Հայաստանի և ԱՄՆ-ի փոխադարձ անվտանգությունը և կայունությունը, և
Նկատի ունենալով, որ Կանզասը ցանկանում է ճանաչել Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին որպես առաջնորդների օրինակներ` ազգի, որը հայտնի է իր հյուրընկալությամբ, ինչպես նաև նրանց աջակցությունը` Կանզաս – Հայաստան հարաբերությունների ընդլայնման տեսլականին` ի շահ երկու ժողովուրդների և պետությունների, և
Հաշվի առնելով, որ Կանզասը երախտապարտ է և հարգում է հայ զինվորների և խաղաղապահների ծառայությունն ու զոհաբերությունը, ովքեր շարունակում են իրենց ծառայությունը Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության ուժերի հետ Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում, և
Նկատի ունենալով, որ Կանզասը հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն ամեն տարի ապրիլի 24-ին, որը նշվում է որպես Հայաստանի հիշատակի օր, և
Հաշվի առնելով, որ Կանզասի ծագումով հայ քաղաքացիներն աշխատում իմաստության, քաջության և դարավոր ավանդույթների միջոցով հարստացնել մեր նահանգի համբավը` բիզնեսի, գյուղատնտեսություն, գիտություն, պետական և արվեստի ոլորտներում իրենց զբաղեցրած ղեկավար դերի միջոցով, և
Նկատի ունենալով, որ Կանզասը պարտավորվում է շարունակել տևական հատուկ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ և ձգտում է ապագայում ընդլայնել համագործակցության հնարավորությունները, և
Հաշվի առնելով, որ Կանզասը հարգում է հայ ազգին և հայերին ամենուրեք և Կանզասն ու Հայաստանը միասին կանգնած են խաղաղության,
բարեկեցությանն ու ազատությանն ուղղված տևական համագործակցությամբ, ուստի
Կանզաս նահանգի Սենատը որոշեց ոգեկոչել Հայաստան-Կանզաս գործընկերության 10-ամյակը և հանձնարարել Սենատի քարտուղարին, որպեսզի նշված բանաձևի պատճեներն ուղարկվեն Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի խոսնակին, Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների պետքարտուղարին, Կանզասի Կոնգրեսի պատվիրակությանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:
Սենատի N 1751 բանաձևը ներկայացվել էր սենատոր Ջեյ Սքոթ Էմլերի կողմից:
Սույնով հավաստում եմ, որ նշված բանաձևը մշակվել և ընդունվել է Սենատի կողմից:
/ստորագրություններ/
Սենատի Նախագահ
Սենատի Քարտուղար

Դիտվել է 1970 անգամ:
Print Friendly

Leave a Reply