Նիգերիայում ավտոճանապարհային պատահարը 62 մարդու կյանք է խլել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 15:37

Նիգերիայի հարավում ավտոճանապարհային խոշոր պատահար է տեղի ունեցել բենզինով ավտոցիստեռնի մասնակցությամբ, ինչի հետևնքով 62 մարդ է զոհվել:

Սինհուայի տվյալներով, ավտոցիստեռնը պայթել է  ավտոբուսի ու բեռնատարի հետ բախման հետևանքով:  Պայթյունին հետևել է խոշոր  հրդեհը: Վթարի հետևանքով ավելի քան 10 տրանսպորտային միջոց է ոչնչացել:

“Հրդեհը տարածվել է մոտակա ավտոնորոգման կետի ու 8  կանգնած  մեքենաների կողմը: Ամբողջն այրվել է”- հայտնել է փրկարարներից մեկը:

Նիգերիայում վթարներ հաճախ են կատարվում: Պատճառը ճանապարհների   վատ վիճակն է:  ԱՀԿ-ի տվյալների համաձայն, Նիգերիայում ավտոճանապարհային պատահարների հետևանքով մահացությունների մակարդակն աշխարհում ամենաբարձրն է:

Դիտվել է 1474 անգամ:
Print Friendly

Leave a Reply