Հրթիռների արձակումից հետո Իսրայելը փակել է Գազայի միջանցքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 13:11

Հոլոքստի հիշատակին նվիրված օրը Համասի կողմից ղեկավարվող տարածքներից հրեական տարածքների ուղղությամբ հրթիռների արձակումից հետո Իսրայելը փակել է Գազայի հետ կապող միջանցքը:

Զինվորականների տեղեկություններով՝ իրենք Կերեմ Շալոմ տերմինալը փակել են երկուշաբթի օրը: Նրանք նաև հայտնել են, որ միայն մարդասիրական հարցերի համար բաց կլինի մեկ այլ միջանցք:

Իսրայելը ծովափնյա հատվածը բլոկադայի է ենթարկել, երբ 2007թ-ին իսլամական ռազմական Համաս խմբավորումը իր վրա վերցրեց այդ շրջանների ղեկավարումը:

Իսրայելական ոստիկանության տվյալներով՝ երեկ գերմանական նացիստների և նրանց գրծընկերների կողմից 6 միլիոն հրեաների սպանության հիշատակի օրը, Գազայի հատվածից մի քանի հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելական հեռուստաալիքներից մեկը ցուցադրել է մի հոլովակ, որտեղ երկրի հարավային շրջաններից մեկում մարդիկ վազելով փախչում էին հիշատակի արարողության վայրից, քանի որ ոստիկանությունը շրջում էր՝ նրանց զգուշացնելով արձակվող հրթիռների մասին:

Ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply