Չեռնոգորիայում նախագահի երկու թեկնածուներն էլ հայտարարել են հաղթանակելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 10:07

Չեռնոգորիայի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և ընդդիմության ներկայացուցիչ Միոդրագ Լեկիչը   միաժամանակ, ընտրությունների նախնական արդյունքներով,  հայտարարել են հաղթանակելու մասին:

Կառավարող սոցիալիստների Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ իր թեկնածու Ֆիլիպ Վույանովիչը հավաքել է 51/3% ձայն, իսկ նրա մրցակիցը` 48/7%:  Ընդդիմադիր Դեմոկրատական ճակատն իր հերթին հայտարարել է, որ Լեկիչը 50,5%, իսկ նրա մրցակիցը  49,5% ձայն է հավաքել: Երկուսի հայտարարությունների ժամանակ հաշվարկվել էին միայն քվեաթերթիկների 70%-ը:

Ընդդիմադիր Լեկիչը հեռուստաէկրանից հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնն իրեն է վստահել Չեռնոգորիայի ժողովուրդը, դրա համար էլ Վույանովիչի` նախագահական աթոռը զբաղեցնելու փորձերը կընդունվեն որպես պետական հեղաշրջում:

Նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալները կհրապարակվեն ապրիլի 8-ին:

Դիտվել է 1702 անգամ:
Print Friendly

Leave a Reply