Պուտինին Գերմանիայում բողոքի ցույցով են դիմավորել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 8, 2013 9:54

Հանովեր մեկնած ՌԴ նախագահ Պուտինին դիմավորել են պաստառներով զինված ցուցարարները, գրում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Պուտինը Հանովեր է մեկնել Անգելա Մերկելի հետ բանակցությունների, ինչպես նաև մասնակցելու Միջազգային արդյունաբերական տոնավաճառի բացման հանդիսությանը:

Ակտիվիստները պաստառներով Պուտինին կոչ են արել հետաքրքրվել Pussy Riot-ի մասնակիցների ճակատագրով ու  ուշադրություն դարձնել Գլխավոր դատախազության կողմից   ոչ առևտրային կազմակերպություններում կատարվող ստուգումներին:

Սակայն Պուտինը տոնավաճառի բացմանը գլխավոր մուտքից չի մտել, դրա համար էլ այդ պաստառները չի տեսել:

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply