Տոնական ծաղիկներ՝ հեքիաթային կառքերով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 8, 2013 9:30

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարելի էր հանդիպել ծաղիկներով բեռնված կառքերի, որոնցով շրջող երիտասարդները, կայանելով նախատեսված վայրերում, անցորդ կանանց ու աղջիկներին տոնական ծաղիկների տեսքով հաճելի անակնկալ էին մատուցում:
Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը հերթական կայանատեղին էր, ուր երիտասարդ ասպետները անցորդ բոլոր կանանց ու անգամ փոքրիկ աղջնակներին, տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով՝ վարդեր ու շնորհավորական բացիկներ են հանձնել:
Հեքիաթային կառքերից մեկն էլ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի անվան ինստիտուտի հարակից զբոսայգում էր կայանել: Նվեր ծաղիկներ են ստացել նաև այստեղ զբոսնող տոնի բոլոր հոբելյարները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply