Մայրության տոնին առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 7, 2013 15:27

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տիկին Գոհար Մարգարյանը Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանի, Աստղիկ Գևորգյանի և Մարիամ Ղազարյանի ուղեկցությամբ Մայրության և գեղեցկության տոնի առիթով այցելել է Երևանի ծննդատներ՝ որպես օրվա խորհրդանիշ առաջինը շնորհավորելով օրերս մայրացած կանանց։
Հյուրերը ուրախությամբ են նկատել, որ մայրացած կանանց մեծ մասը այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։
«Ամեն երեխային լույս աշխարհ բերելով կինը զգում է, թե որքան ուժեղ է դառնում ինքը, իր ընտանիքը. սա իմ փորձով եմ ասում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, որ շատ մայրանաք ու ձեր տանը բազմապատկեք սերն ու երջանկությունը»,– մայրացած կանանց մաղթել է Գոհար Մարգարյանը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply