Եգիպտոսում մահմեդականների և քրիստոնայների բախման արդյուքնում զոհվել է 5 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 22:45

Եգիպտոսի անվտանգության ծառայության աշխատակիցների տեղեկություններով՝ Կահիրեյում մահմեդականների և քրիստոնյաների միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է հինգ մարդ:
Քննիչները հայտնում են, որ իրենք սպասում են դատաբժշկական հետազոտության արդյունքներին մարդկանց մահվան պատճառը հստակ իմանալու համար:
Պաշտոնական անձանց տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել շաբաթ օրը այն բանից հետո երբ մի քանի երիտասարդ մահմեդականներ շրջված խաչեր են նկարել մահմեդական հաստատության պատի վրա:
Այդ նկարները նկատած քրիստոնյաները սկսել են վիճել մահմեդականների հետ, որից հետո զենք ունեցող տարածքի բնակիչները կրակ են բացել մեկ մյուսի վրա:
Կրակոցներ են եղել նաև Խոսուս եկեղեցու հարակից բնակելի հատվածում:
Քրիստոնյաները կազմում են Եգիպտոսի 85 միլիոն բնակչության 10 տոկոսը:

Դիտվել է 1291 անգամ:
Print Friendly

Leave a Reply