Air France-ը 10,000 եվրո կվճարի հրեա չլինելու պատճառով կնոջը ինքնաթիռից իջեցնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 22:40

Air France ընկերությունը ուղևորին կվճարի 10,000 եվրո՝ պրո- պաղեստինյան ակտիվիստին հրեա չլինելու պատճառով Թել Ավիվ թռչելու թույլտվություն չտալու համար:

Ավիաընկերությունը բացի պետական տուգանքներից Հորիա Անկուրին Ֆրանսիայից Իսրայել թռչելու մերժման հասցրած վնասների համար կվճարի 3000 եվրո:

30-ամյա բժկական ուսումնարանի ուսանողը ցանկացել էր մասնակցել «Բարի գալուստ Պաղեստին» ակցիային, որին հարյուրավոր մարդիկ են մասնակցում ամբողջ աշխարհից: Նրանք ժամանում են Իսրայել՝ նպատակ ունենալով ճամփորդել Պաղեստինի տարածքում:

9 News-ի տվյալներով, երբ կինը հարավարևաելյան Ֆրանսիայի Նիցա քաղաքում ինքնաթիռ է բարձրացել, անձնակազմի անդամները հարցրել են՝ արդյո՞ք նա ունի իսրայելական անձնագիր:

Երբ նա հարցին բացասական է պատասխանել, նրան հարցրել են արդյո՞ք ինքը հրեա է և կրկին բացասական պատասխան ստանալով՝ կնոջը հեռացրել են ինքնաթիռից:

Եվրոպայի մի քանի խոշոր ավեաընկերություններ Իսրայելի ճնշման տակ «բարի գալուստ Պաղեստին» միջոցառման կապակցությամբ նախօրոք չեղյալ են համարել մոտավորապես 300 տոմս:

Air France-ից հայտնել են, որ կնոջը ինքնաթիռից իջեցնելու միակ պատճառը այն էր, որ նրա անունը գրված էր Իսրայելի կողմից տրամադրված անցանկալի մարդկանց ցուցակում, ովքեր չեն կարող ոչ մի կերպ մուտք գործել երկիր:

9 News տեղեկություններով կնոջ դատական գործը պաշտպանվում էր ֆրանսիացի դատախազների կողմից, ովքեր հայտնում են, որ սա խտրական վերաբրմունքի դրսևորում է:

 

 

Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply