Ադրբեջանում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2013 21:27

Ադրբեջանի Զինված ուժերում հերթական զինծառայողն է ինքնասպան եղել: Այսօր`ժ 08:30 սահմաններում, N զորամասում զոհվել է Էլման Իմանովը: Վերջինս տաբելային զենքից կրակել է իր վրա: Կատարվում է հետաքննություն, հաղորդում է ադրբեջանական “Contact” կայքը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանական “Դոկտրինա” ռազմական հետազոտությունների կենտրոնը զեկույցը է ներկայացրել 2013թ.-ի սկզբից ի վեր Ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի մասին:Զեկույցի համաձայն՝ ադրբեջանի ուժային կառույցներում զոհերի թիվը 20 է: Նրանցից միայն երեքն են մահացել շփման գծում: Մնացած զոհերը գրանցվել են խաղաղ պայմաններում :
Այս նույն ժամանակահատվածում ուժային կառույցներում վիրավորվել է 14 մարդ, որից 12-ը պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են:

Դիտվել է 1178 անգամ:
Print Friendly

Leave a Reply