Ֆիդել Կաստրոն խախտում է որպես ակնարկագիր 9 ամիս պահպանած լռությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 21:14

Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն ինը ամիսների ընթացքում հրապարակել է իր առաջին ակնարկը՝ կոչ անելով Կորեական թերակղզուն զսպվածություն ցուցաբերել:

Կրաճ հրապարակման մեջ Կաստրոն նկարագրում է միջուկային պատերազմի հնարավոր հետևանքները Ասիայում և դրա սահմաններից դուրս:

Նա հայտնում է, որ Հավանան միշտ եղել է և կշարունակի լինել հյուսիսային Կորեայի դաշնակիցը, սակայն այդ երկրին խնդրում է հաշվի առնել իր ընկերների շահերը:

Նա նաև նշում է, որ եթե պատերազմն սկսվի, ապա դրա հետևանքով Բարաք Օբաման Միացյալ նահանգների պատմության մեջ կմտնի որպես ամենաչար գործիչ:

Կաստրոն իր վերջին հրապարակումը կատարել էր 2012թ-ի հունիսին: Հոկտեմբերին նա հայտնել էր, որ ինքը դադարել է հոդվածներ գրել, քանի որ պետական լրատվամիջոցներում դրանց զբաղեցրած տեղը կարող է օգտագործվել մեկ այլ բան հրապարակելու համար:

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply