Հնդկաստանում անօրինական կառուցվող շենքի փլուզման հետևանքով մահացել է երեսունհինգ մարդ՝ այդ թվում տասնմեկ երեխա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 5, 2013 20:52

Հնդկաստանի Մումբայ քաղաքի արվարձանում անօրինական կերպով կառուցվող կիսակառույց շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, որոնց թվում տասնմեկ երեխա:
Ոստիկանության տվյալներով շենքը փլուզվել է երեկ, հիսուն մարդ վիրավորվել են, մինչ այժմ 20 մարդ համարվում է անհետ կորած:
Փրկարարները ճանապարհ են բացում կենդանի մարդկանց գտնելու նպատակով: Վեց բուլդոզերներ են բերվել դեպքի վայր որոնողական աշխատանքներին օժանդակելու համար:
Տեղի ոստիկանության պատասխանատուն հայտնում է, որ հենց այս պահին հնարավոր է, որ կենդանի մարդիկ լինեն փլատակների մեջ:
Ոստիկանության տեսուչը հայտնում է, որ շենքի չորս հարկերի կառուցումը արդեն ավարտվել և բնակեցվել էր: Շինարարները ավելացրել էին ևս երեք հարկեր և աշխատում էին ութերորդ հարկի կառուցման վրա, երբ կառույցը փլվել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ շենքի փլուզման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կարծում են, որ դրա հիմնական պատճառը դրա անկայունությունն է եղել և այժմ իրենք ձերբակալելու նպատակով փնտրում են շենքը կառուցողներին:
Տեղաբնակներից մեկը նշել է, որ այդ տարածքը կարող էր տեղակայել միայն փոքր կառույց, սակայն պատկան մարմինները աչք են փակել այդ խնդրի վրա:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply