Կայացել է պերինատալ բժշկության արդի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 5, 2013 16:41
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր մասնակցեց պերինատալ բժշկության արդի հիմնախնդիրներին նվիրված  միջազգային գիտաժողովին։
Բժշկության համեմատաբար երիտասարդ  ու հեռանկարային այս ճյուղին նվիրված գիտաժողովին մասնակցում էին ինչպես մեր երկրի հարյուրավոր մասնագետներ, այնպես էլ միջազգային մեծ ճանաչում ունեցող շատ գիտնականներ և պրակտիկ բժիշկներ։ Նրանց թվում էին մանկաբարձ-գինեկոլոգների միջազգային ասոցիացիայի (ՖԻԳՈ)-ի քարտուղար, պրոֆեսոր Ժաaն Կարլո Դե Ռենցոն, ԱՄՆ-ի Կորնելի հանրահայտ բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Ֆրենկ Չերվենակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան,  նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն և ուրիշներ:
Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply