Իրանը նոր միջոցների կդիմի հանուն Ղարաբաղի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 4, 2013 17:18

Ըստ իրանական «Մեհր» լրատվական գործակալության` Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Ռամին Մեհմենփերեստը հայտարարել է, թե Իրանը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պատրաստ է դիմել բոլոր հնարավոր միջոցներին: Նա մասնավորապես նշել է, որ Իրանը հավատարիմ է տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու իր որդեգրած քաղաքականությանը և ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ևս պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը:
Հնարավոր է, որ սա պատասխան է վերջին օրերի Ադրբեջան-Իրան լարված հարաբերություններին, որով Իրանը զգուշացնում է Ադրբեջանին, որ տարածաշրջանային խնդիրների լուծման գործում դեռևս Իրանը կարող է մեծ դերակատարություն ունենալ:

araxnews.com

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply