Մեր լավաշն ու ռուսական կարկանդակը

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 4, 2013 10:27

Ահա թե ինչ են պատրաստում ռուսները մեր լավաշից:

Հարկավոր է վերցնել 1 լավաշ

3 ձու

300 մգ թթվասեր

1 թ/գդալ տոմատ

Միջուկի համար

300 գ պանիր

3 կարտոֆիլ

մի քանի ցողուն սամիթ:

Պատրաստման եղանակը

Թասի մեջ լցնել թթվասերը, ապա ձուն հարել թթվասերի հետ, ավելացնել տոմատն ու աղը (ըստ ցանկության): Բոլոր բաղադրիչները լավ հարել:

Կարտոֆիլը խաշել, մաքրել ու քերել խոշոր  անցքերով քերիչով, վրան ավելացնել նույն քերիչով քերած պանիրը, մանրացրած սամիթը:

Տապակի վրա փռել լավաշն այնպես, որ  ծայրերը տապակից դուրս լինեն: Վրան լցնել միջուկի կեսը, դրա վրա ավելացնել ձվով խառնուրդի երրորդ մասը, ծածկել լավաշի մի կողով (կամ լավաշի երկրորդ շերտով) և ավելացնել նույն կերպ միջուկի մնացածը: Վրան լցնել ձվով խառնուրդը, ծածկել լավաշի մյուս կողմով ու լցնել նույն խառնուրդի մնացած մասը: Տապակը դնել 180օտաքացրած ջեռոցը և թխել` մինչև վարդագունելը:

Բարի ախորժակ:

Դիտվել է 3549 անգամ:
Print Friendly

Leave a Reply